«Չորրորդ իշխանությունը» գրում է.
«Տևական ժամանակ է սրվել են ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ու ՀՀ բնապահպանության նախարար, «Ավշար» ընկերության սեփականատեր Արամայիս Գրիգորյանի հարաբերությունները: Ինչպես պնդում են «ՉԻ» լավատեղյակ աղբյուրները,Արթուր Բաղդասարյանը ԱԱԽ պաշտոնը զբաղեցրած ժամանակ, օգտագործելով ՌԴ ուժային կառույցների ներկայացուցիչների հետ ունեցած պաշտոնական կապերը, զարկ է տվել սեփական բիզնեսին, միայն թե դա արել է հայկական այլ ընկերությունների հաշվին:
Ըստ մեր աղբյուրների, Մոսկվայի մի քանի խոշոր սուպերմարկետներ ժամանակին խզել են կապերը «Ավշար» ընկերության հետ, փոխարենը վաճառելով «Հայասի» ընկերության արտադրանքը: Դա էլ պատճառ է դարձել լուրջ հակասությունների»:
Մանրամասները կարդացեք թերթի համարում: