Վլադիմիր Ժիրինովսկին վաճառել է ավանակին, որը նկարահանվել էր քաղաքական գործչի 2012 թվականի նախագահական ընտրարշավի տեսահոլովակում: Այս մասին Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդն ասել է մարտի 13-ին Պետդումայում: Գրում է Лента-ն:

Ժիրինովսկին հայտնել է, որ ավանակին աճուրդի էր հանել, ինչից հետո այն տվել է ֆերմերի:

«6 տարի ես նրան անվճար կերակրել եմ, ինչպես հանգստյան տանը լիներ, իսկ ինձ վրա գոռում էին, որ ես կենդանիներ չեմ սիրում»,- ասել է Ժիրինովսկին, սակայն չի նշել թե որքանով է վաճառել ավանակին:

Ավելի վաղ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդին քննադատում էին կենդանիների պաշտպանները, որոնք նրան մեղադրում էին ավանակի հետ վատ վերաբերվելու մեջ: 2012 թվականին ֆերմերներից մեկը Ժիրինովսկուն դատի տվեց` պահանջելով հասարակայնորեն ներողություն խնդրել: Սակայն դատարանը չի բավարարել հայցը: