ԱՄՆ պետքարտուղարը վաղը` սեպտեմբերի 12-ին, կայցելի Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, փոխանցում է Hurriyet-ը:

Քերին Թուրքիա է ժամանելու անմիջապես Իրաքից և Անկարայում «կարևոր հանդիպումներ» է ունենալու, որոնց ընթացքում կքննարկվի  ԻՊ-ի դեմ այդ երկրի ջանքերի մոդելը: Տեղի կունենան  հանդիպումներ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Ահմեթ Դավութօղլուի և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

Այցը համընկել է Սաուդյան Արաբիայում՝ Ջիդդայում կայացած հանդիպմանը, որտեղ 11 պետություններ հավաքվել են՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ կոալիցիա կազմելու մտադրությամբ:

Նշենք նաև, որ ավելի վաղ Թուրքիա էր այցելել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգլը: