«Երեկ լուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկի գետնանցումի մոտ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկոյան ուշ ժամին երկու տղամարդ՝ Ավետիք և Գրիգոր անուններով, լուրջ վիճաբանել են, իսկ ավելի ուշ սկսել են դաժանաբար ծեծել միմյանց: Նշված տարածքով անցնող մարդիկ ոչ մի կերպ չեն կարողացել կարգի հրավիրել տղամարդկանց: Ավելի ուշ, մեզ հայտնի դարձավ, որ դաժանաբար ծեծի ենթարկվածը 48-ամյա Ավետիքն է, ով այժմ բազմաթիվ կոտրվածքներով գտնվում է թիվ երկու բուժմիավորումում: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից էլ հայտնեցին, որ Գրիգորը բերման է ենթարկվել ոստիկանություն»,–գրում է թերթը։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: