Մոսկվան չի բացառում արգելքը արտասահմանյան մեքենաների ներմուծումը Ռուսաստան, այն դեպքում, երբ կկատարվի Եվրամիության կողմից նախատեսված պատժամիջոցները Ռուսաստանի դեմ:
«Մենք ունենք մի շարք ապրանքներ, որից կախված են մեր եվրոպացի գործընկերները, դրանցից են հատկապես տրանսպորտների ներկրումը և թեթև արդյունաբերական մի քանի ապրանքներ, որոնք մենք ինքներս կարող ենք արտադրել, ինչպես նաև որոշակի տեսակի հագուստները», -ասել է ՌԴ նախագահի օգնական Անդրեյ Բելոուսովը РИА Новости-ին տված իր հարցազրույցում:
Միևնույն ժամանակ Բելուսովը հույս է հայտնել, որ առողջ բանականությունը կհաղթի և Ռուսաստանը ստիպված չի լինի կիրառել պատասխան պատժամիջոցները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել,որ Եվրամիության երկրների դեսպանները համաձայնել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը, Ուկրաինայի ճգնաժամի պատճառով, ինչպես ասվում է այն ուժի մեջ կմտնի ուրբաթ, սեպտեմբերի 12-ին-այս մասին գրում է BBC-ն:
Սակայն ըստ Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոմպեյի սեպտեմբերի վերջին դեռ կքննարկի պատժամիջոցների կիրառման հարցը: Որոշումը կախված կլինի Ուկրաինայի հարավում կատարվող հրադադարի ընթացքից:
Նա նաև ասել է, որ կախված իրավիճակից Եվրամիությունը կարող է կիրառել պատժամիջոցները կամ փոփոխության ենթարկել: Չի բացառվում, որ ընդհանրապես չկիրառվեն պատժամիջոցները: