Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ընթանում է ըմբշամարտի հունահռոմեական ոճի աշխարհի առաջնությունը:
Արսեն Ջուլֆալակյանը Տաշքենդում ընթացող ըմբշամարտի հունահռոմեական ոճի 75 կգ քաշային կարգում կիսաեզրափակչում բարդ գոտեմարտում 1:0 հաշվով հաղթեց վրացի Զուրաբ Դաթունաշվիլիին:
Եզրափակչում Ջուլֆալակյանը կմրցի խորվաթ Նեւեն Զուգաժի հետ:
Եզրափակիչ գոտեմարտերը կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17:00-ին: