Սիրելի Մաեստրո,
ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ 70-ամյա հոբելյանի առթիվ:

Ձեր անզուգական տաղանդի և նպատակասլացության շնորհիվ՝ Դուք միջազգային երաժշտական ասպարեզում հասել եք փայլուն հաջողությունների, որոնցով հիրավի կարող է հպարտանալ յուրաքանչյուր երկիր: Հատուկ հարգանքի է արժանի նաև Ձեր մանկավարժական գործունեությունը և բարեգործությունը, որը բարձր իդեալների հանդեպ նվիրվածության վառ օրինակ է և ոգեշնչման աղբյուր՝ երիտասարդ երաժիշտների համար ոչ միայն Ռուսաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Մենք Հայաստանում բարձր ենք գնահատում Ձեր պրոֆեսիոնալիզմը և մարդկային բարձր արժանիքները:

Վլադիմիր Թեոդորի, Ձեր ընտանիքի և գործընկերների համար տոնական այս օրը, մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն, նորանոր ստեղծագործական ձեռքբերումներ և անսպառ եռանդ, որն ուղեկցել է Ձեզ ստեղծագործական կյանքում: