Օգոստոսի 20-ին ոստիկանության Երևանի վարչություն ահազանգ էր հնչել: Զանգահարող կինը հայտնում էր, որ Ազատության պողոտայում իր պարանոցից քաշել, պոկել են ոսկյա շղթան և դիմել փախուստի:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետախուզության բաժանմունքի աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները և կազմակերպելով դարանակալումներ, կողոպուտ կատարելու կասկածանքով Ազատության պողոտայից բերման ենթարկեցին 1985 թվականին ծնված Գուրգեն Ասատրյանին:
Մանրամասները` տեսանյութում: