Սեպտեմբերի 14-ին ընտրատեղամասեր կբացվեն Ռուսաստանի բոլոր շրջաններում բացի Ինգուշեթիայից: 30 շրջաններում կընտրեն քաղաքապետների, 14-ում պատգամավորների:
Այս ընտրություններին կբաժանվեն 43.5 հազար մանդատներ: Ավելի քան 5.8 հազար կուսակցություններից մասնակցում են 56-ից 69 քաղաքական գործիչներ, որոնք իրավունք ունեն մասնակցելու ընտրություններին: Մեկ մանդատի համար պայաքրում է 6-7 թեկնածու: Ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ ընտրություններին կմասնակցի 75 միլիոն քաղաքացի,- այս մասին գրում է ria.ru-ն:
«Լռության օրը» համաձայն ընտրությունների մասին օրենքի՝ քարոզարշավը ավարտվում է ընտրություններից մեկ օր առաջ, տեղական ժամանակով ուղիղ կեսգիշերին: Արգելված է հեռուսատատեսությամ կամ այլ ԶԼՄ-ներով հանդես գալ, ցույցեր, հանդիպումներ կազմակերպել, փողոցում թռուցիկներ բաժանել: Նախկինում փակցված պաստառները կարող են մնալ, եթե ընտրատեղամասից 50 մետր հեռավորության վրա են գտնվում, սակայն նորերը փակցնել արգելվում է: