Առաջին աչքի փոխպատվաստման վիրահատությունը, որն արվել է ցողունային բջիջներից, տվել է իր դրական արդյունքները,- այս մասին հայտնել են Ճապոնիայի ճշգրիտ գիտությունների պետական համալսարանում, որն անցկացնում է բժշկական փորձեր:
Վիրահատության ընթացքում բժիշկները ցանցաթաղանթ են տեղադրել կուրությամբ տառապող 70-ամյա կնոջ աչքին, որը հայտնել է, թե իր աչքի տեսողությունը լուսավոր է դարձել: Գիտնականները չեն բացառում, որ սա կարող է այլ պատճառ ունենալ, այդ իսկ պատճառով չեն շտապում հետևություններ անել:
Մակուլոդիստրոֆիան մի հիվանդություն է, որը հանդիպում է մեծահասակների մոտ և դառնում կուրության պատճառ: Մինչև այժմ չկան մեթոդներ այն վերջնակաանպես վերացնելու,բոլոր մեթոդները կարող են միայն ժամանակավորապես օգնել:
Ճապոնացի գիտնականները կարծում են, որ ցանցաթաղանթային այդ վիրահատությունը կարող է լինել առաջին մեթոդը, որ բուժեն այս հիվանդությունը: Այդ իսկ պատճառով նրանք պատրաստվում են վիրահատել ևս հինգ հիվանդների, որոնց տարիքն անցնում է 50-ը:
Ճապոնիայի կառավարությունը պատրաստվում է ծախսել ավելի քան 1 մլրդ ամերիկյան դոլար այս հետազոտության համար: