Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մասնակցել է Առաջին Աշխարհամարտի մեկնարկի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին`  հանդես գալով  ուշագրավ հայտարարությունով, փոխանցում է RT-ն:

Իտալիայի հյուսիս-արևելքի Ռեդիպուլյա քաղաքի ավստրո-հունգարական հուշատեղի-գերեզմանում նա հայտարարել է, որ Երրորդ համաշխարհային պատերազմը մասամբ սկսվել է` ընդգծելով, որ «պատերազմները խելահեղություն են, դրանք վերացնում են սերունդների հույսերն ու ձգտումները»:

Հռոմի պապը շուրջ 10 հազար ներկաների առաջ դատապարտել է «բոլոր ժամանակների բոլոր պատերազմները»: