Չժոուն պատմություն է դասավանդում Չինաստանի համալսարաններից մեկում, և նրա ուսանողները հիանում են նրա հնարավորություններով. նա ձեռքով կարողանում է վերարտադրել աշխարհի քարտեզը: Այս մասին սոցցանցերից մեկում տեղեկացնում է նրա աշակերտներից մեկը: Վերջինս պատմում է, որ Չժոուն երբեմն դասապրոցեսի համար գրատախտակին նկարում է ամբողջ քարտեզը: Նրա խոսքով` դա ուսուցչից խլում է ընդամենը մի քանի վայրկյան: