Այսօր` սեպտեմբերի 13-ին, Քիմ Քարդաշյանը Սիդնեյում ներկայացրել է զգեստների իր սեփական հավաքածուն`  Qardashian Collection-ը` ստեղծված երեք քույրերի համատեղ աշխատանքի շնորհիվ, գրում է spletnik.ru-ն:

33-ամյա աստղը հագել էր կարմիր կարճ զգեստ, որով էլ ավելի էր ընդգծվում նրա հրաշալի կառուցվածքը:

Հարկ է նշել նաև, որ Քիմի ցուցադրությանը կարող էին գնալ և նրանից ստորագրություն վերցնել միայն առաջին քսան այցելուները: