Ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ ԳԿՆ ռազմամարզական և արտադաստիարակչական վարչության պետ Արման Այվազյանը, համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 03.09. 2014 թվականի N 864 Ա/Ք 14. 09 2014 թվականին առաջին անգամ կանցկացվի լողափնյա հանդբոլի դպրոցականների ՀՀ առաջնություն՝ Սևանա լճի համար 1 հանրային լողափում:
Այսօր 13.09. 2014 թ ՀՀ կրթությանև գիտության նախարարության և դպրոցականներ հանրապետական մարզական ֆեդերացիայի աշխատակիցների կողմից վերականգնվեց և միջազգային ստանդարտներին համապատասխանեցվեց լողափնյա մարզաձևերի խաղադաշտը, որը կծառայի նաև հանգստացողների ազատ ժամանցի կազմակերպմանը: