Ոստիկանները  Մոսկվայում ձերբակալել են ենթադրյալ խաբեբաներին, որոնք փորձել էին գոյություն չունեցող նավթ վաճառել Սինգապուրում միլիոնավոր դոլլարների դիմաց,- այս մասին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ-ը երկուշաբթի օրը:

Ըստ տրամադրված տեղեկատվության՝ խաբեբաները 2013 թվականի սեպտեմբերին ստեղծել էին էլեկտրոնային հասցե, մի նավթաարդյունահանողի անունից և սկսել էին բանակցություններ վարել պոտենցիալ գնորդների հետ՝ այդ թվում Սինգապուրյան մի խոշոր ընկերության հետ,- այս մասին գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Խաբեբաները նրանց հասցեին ուղարկել են կեղծ պայմանագրեր և պատճեններ ընկերության կողմից իսկ գումարի փոխանցման համար նրանք բանկային հաշվեհամար են բացել, համաձայն պայամանագրի՝ ընկերությունը նրանց պետք է վճարեր 2մլն ամերիկյան դոլար, դրանից 500 հազար դոլարը ընկերությունը փոխանցել է հունվար ամսին:

Խաբեբաներին բռնել են, նրանցից մեկը եղել է Նիգերիայի քաղաքացի մեկը Հարավային Աֆրկայի և երկուսը Մոսկվայի բանկիչներ: Նրանց տներում հայտնաբերվել են իրավաբանական փաստաթղթեր, կեղծ կնիքներ նոտարական գրասենյակների և իրավաբանական ընկերությունների,համակարգչային տեխնիկա և կապի այլ միջոցներ