Սահմանադրական Դատարանը քիչ առաջ մերժեց  ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչների և ՀՀ Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի ներկայացրած միջնորդությունները:
 
Ինչպես հայտարարեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ՍԴ-ն ամենամեծ ցանկության դեպքում անգամ չի կարող խախտել ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 74-րդ հոդվածի պահանջը և պետք է մինչև վաղը աշխատանքային օրվա ավարտը կայացնի ՀՀ նախագահ ընտրվելու մասին ԿԸՀ-ի փետրվարի 25-ի որոշումը վիճարկելու վերաբերյալ գործով որոշումը: Նա նաև հավելեց, որ կողմերի տրամադրած բոլոր նյութերը ընդունվել են և կդրվեն ՍԴ-ի որոշման հիմքում, իսկ նոր նյութերի ուսումնասիրությունը գործնականում դառնում է անիրատեսական,-գրում է Փաստինֆոն:
 
Այս պահին դատավարության կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով: