Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆակսը» Թուրքիայում գտնվող տրանսպորտային միջոցը, որի ուղևորները Եկատերինբուրգի տուրիստներն էին՝ վայր է շրջվել հենց առողջարանի տարածքից Անթալիայի օդանավակայան: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին՝ կիրակի օրը,-այս մասին գրում է lenta.ru-ն:

Ինֆորմացիոն- տուրիստական կենտրոնի տնօրենի՝ Վադիմ Վիների խոսքով՝ երկու մարդ հոսպիտալացվել են լուրջ վնասվածքներով: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ հիվանդանոցում հայտնվածները տատ ու թոռ են:Նրանցից մեկի մոտ ախտորոշվել է անրակների կոտրվածք, մյուսի մոտ գլխուղեղի ցնցում:

Բացի այդ ևս երկու հոգի դիմել են բժշկի օգնությանը Եկատերինբուրգ վերադառնալուց հետո: Ծեր տղամարդու մոտ ախտորորշվել է կոտրվածքներ իսկ նրա կնոջ մոտ դեմքի բազմաթիվ կապտուկներ և վնասվածքներ:

ԶԼՄ-ները հայտնում են նաև այն մասին, որ տուրիստական գործակալութունը, որը կազմակերպել է ճամփորդությունը պահանջել է տուժածներից հրաժարվել պահանջներից: Մյուս տուրիստական կազմակերպության կողմից խոստացվել են մանրամանսերը բացահայտել, սակայն մինչ այժմ ոչ մի  նորություն չի տրամադրվել: