«Չորրորդ իշխանությունը» գրում է.

«Շահեն Հարությունյանը 2013թ.-ի նոյեմբերի 5-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ վարվել է այնպես, ինչպես ցանկացած այլ երեխա կվարվեր, եթե հորը իր աչքի առջև հարվածեին: Այս մասին նախօրեին Ազատության հրապարակից մեկնարկած երթի ժամանակ թերթի հետ զրույցում ասում էին Շահենի ընկերներն ու նախկին համադասարանցիները:

Հիշեցնենք, որ Շահեն Հարությունյանին նախորդ տարվա նոյեմբերի 5-ին տեղի ունեցած իրադարձություններից ամիսներ անց մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարել է խուլիգանություն՝ զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:

Շահեն Հարությունյանը չի համարում, որ խուլիգանություն է կատարել, և իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել: Երթի մեկնարկից առաջ նա ասաց, որ եթե անհրաժեշտ լինի,, երկրորդ անգամ դարձյալ նույն կերպ կվարվի, իսկ ազատազրկումից չի վախենում, ավելին՝ պատրաստ է դրան»:

Մանրամասները՝ թերթի համարում: