«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները երկրի հյուսիսում գնդակոծել են սիրիական զինվրական ինքնաթիռ: Այս մասին հայտնում է «Ֆրանս պրեսսը» հենվելով Մարդու իրավունքների պաշտպանության Սիրիայում գործող դիտարկման կետի տվյալների վրա: Ինքնաթիռը խփվել է Ռակկա քաղաքից ոչ հեռու: 

Իրվապաշտպանների տարածած հայտարարության մեջ ասվում է. «Սա զինյալների կողմից խփված առաջին ինքնաթիռն է, սկսած ջիհադիստների դիրքերի վրա ԱՄՆ հարձակումներից հետո»: