Հայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիան (նախագահ՝ Արայիկ Մեհրաբյան) վերջին տարիներին ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ սերտ համագործակցության շնորհիվ ընդլայնել է մրցումների քանակը: Մասնավորապես այս տարվա ընթացքում արդեն անցկացվել են մեզ համար այնպիսի անսովոր մարզաձևերի մրցումներ, ինչպիսիք են լողափնյա վոլեյբոլը, լողափնյա ֆուտբոլը: Եվ ահա հանգստյան օրերին կազմակերպվեց նաև լողափնյա հանդբոլի փորձնական առաջնություն, որին մասնակցեցին Երևանի, Վանաձորի, Գավառի և Սևանի դպրոցականները:
Մրցումներն անցան շրջանաձև և հաղթողի կոչման արժանացավ Երևան-1 թիմը: Երրկրորդ ու երրորդ տեղերն էլ համապատասխանաբար զբաղեցրին Վանաձորն ու Երևան-2-ը:
Այս ամենում մեծ ավանդ է ունի ՀՀ ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանը: