ՀՀ բնապահպանության նախարարության՝ 08-12.09.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.25մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել է 1.27մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտումների համար կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 162.84 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության համապատասխան բաժինների կողմից տնտեսվարողի մոտ իրականացված համատեղ ստուգման արդյունքում հայտնաբերված նույնատիպ խախտման համար կայացվել է 150.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 613.8 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած հողերի պահպանության նորմերի խախտման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտումների համար կայացվել է 300.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 315.63հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կոտայքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար կայացվել է 150.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 150.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման գործերի քննության արդյունքում երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի որոշումներ:
Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերած խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 9.4կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Լոռու տարածքային բաժնի կողմից երեք տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.5մլն.դր. գումար: