Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը զգուշացրել է Շոտլանդիայի անկախության ջատագովներին, որ նրանց հաղթանակը Շոտլանդիային կբերի ոչ թե անկախ ապրելու փորձ, այլ ապահարզան՝ Միացյալ Թագավորությունից, հայտնում է BBC-ն:

«Այս որոշումը կարող է «քանդել» մեր միացյալ ազգերի ընտանիքը և տարրանջատել Շոտլանդիան Մեծ Բրիտանիայից»,- իր խոսքի մեջ նշել է վարչապետը: Նա նաև հավելել է, որ Շոտլանդիայի անկախացումը կարող է մեծ անջատման հանգեցնել: «Ուրբաթ օրը մեր մարդիկ կարող են արթանալ ուրիշ երկրում»,- իր խոսքը վերջացրել է Դեվիդ Քեմերոնը:

Շոտլանդիայի անկախացումը ոչ միայն «ապահարզանի» կհանգեցնի Մեծ Բրիտանիայից, այլև «հեռացում» Եվրոմիությունից: «Շոտլանդիան, անկախանալու դեպքում, պետք է կրկին հայտ ներկայացնի Եվրոմիություն անդամակցելու համար, ինչպես և մյուս հանրապետությունները, որոնք ուզում են ինտեգրվել Եվրոմիություն»,- հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը: