«Ժամանակը» գրում է.

«Ի պատասխան «թեժ աշնան» շրջանակներում ՕԵԿ-ի պլաններին և քառյակի հետ հետագա համագործակցությանը վերաբերող «Ժամանակի» հարցին՝ ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանն ասաց, որ քառյակի կողմից հրավեր չի եղել մասնակցելու առաջիկա հանրահավաքին:

Մեր հաջորդ հարցին՝ եթե սահմանադրական բարեփոխումների նախագիծն այս տեսքով դրվի հանրաքվեի, ՕԵԿ-ը՝ որպես ընդդիմություն ինչպե՞ս է պայքարելու դրա ընդունման դեմ, պատասխանեց. «Երբ որ կլինի սահմանադրական բարեփոխումների նախագծի տարբերակը, այն ժամանակ էլ մենք պատրաստ կլինենք բաց քննարկումների»:

Մանրամասները՝ թերթի համարում: