«Ժողովուրդ» թերթը գրել էր, որ 2014թ. փետրվարի 27-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանի (Շիշ Մելո) եղբորորդին՝ Մովսես Մանուկյանը, հայտնվել է դատարանի առաջ: Պարզվում է՝ պատգամավորի եղբորորդին հայհոյել և ծեծի է ենթարկել մի ոստիկանի և նրա կնոջը:
2013թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 00:30-ին, ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանի եղբորորդին՝ Մովսես Մանուկյանն, իր ընկերներ Սեյրան Վանեսյանի, Գարիկ Գինոսյանի հետ Աբովյան քաղաքի «Օրիգինալ» սուպերմարկետի դիմաց ալկոհոլի ազդեցության տակ, իր վարած ԲՄՎ մակնիշի 05 ՍՕ 555 համարանիշի ավտոմեքենայով վիճաբանել էր Համազասպ Լալայանի հետ և հարվածներ հասցրել Համազասպի կնոջ՝ Մարինե Ասատրյանի դեմքին:
Ինչո՞ւ է պատգամավորի եղբորորդին իր ընկերների հետ ծեծի ենթարկել Համազասպ Լալայանին և նրա կնոջը, ավելին՝ ո՞վ է Համազասպ Լալայանը:
Պարզվում է՝ ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբորորդին, ով «Արծվի» ՍՊԸ-ի տնօրենն է, ծեծի է ենթարկել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի ավագ ոստիկանի:
Ըստ ծեծի ենթարկված Համազասպ Լալայանի ցուցմունքի՝ 2013թ. օգոստոսի 23-ին ինքը կնոջ՝ Մարինե Ասատրյանի հետ հրավիրված են եղել կնոջ ընկերուհու հարսանեկան արարողությանը, որը տեղի է ունեցել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի «Իգդիր» ռեստորանային համալիրում»:
Ավելի մանրամասն կարդացեթ թերթի այսօրվա համարում: