«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
«ԱԺ առաջիկա նիստում ՀՀԿ-ին կրկին ծանր օրեր են սպասվում. Բանն այն է, որ այդ օրերին անհետաձգելի գործուղումներ կան, որոնց պատգամավորները պետք է մասնակցեն: Իսկ դա ենթադրում է, որ կարևոր նախագծերի քվեարկությունների ժամանակ ՀՀԿ-ականները կանգնելու են ճգնաժամի առաջ: ԵԽԽՎ նստաշրջանը տեղի կունենա սեպտեմբերի 29-ից նոյեմբերի 3-ը, և հայկական պատվիրակությունը մասնակցելու է ողջ կազմով, այդ թվում` 3 ՀՀԿ-ական պատգամավորները` Հերմինե Նաղդալյանը, Նաիրա Կարապետյանն ու Արփինե Հովհաննիսյանը: Ինչպես պնդում են մեր աղբյուրները, Ադրբեջանը ԵԽԽՎ նստաշրջանում իրենց համար ցանկալի բանաձև է փորձում անցկացնել, և հիմա իշխանությունները որոշել են ադրբեջանցիների դեմ «խրամատ ուղարկել» ՀՀԿ կանանց գվարդիայի անգլիախոս ջոկը: Այնպես որ, նրանց գործուղումը չեն կարողացել չեղյալ հայտարարել»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: