Քաթարի բնակչուհի Ֆաթիմա ալ Անսարին, ով ենթարկվել է վիրահատության հինգ օրգանների փոխպատվաստուման համար, աղջիկ է ծնել: Ինչպես այս մասին չորեքշաբթի տեղեկացրել են Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքի հիվանդանոցի բժիշկները, որտեղ ծնվել է երեխան, սա առաջին նման դեպքն է աշխարհում:Գրում է ИТАР-ТАСС-ը:
«Մենք աչքի ենք անցկացրել մեծաթիվ բժշկական գրականություն եւ, մեր տվյալների համաձայն, սույն դեպքը առաջինն է աշխարհում, երբ երեխա է ծննդաբերում հինգ փոխպատվաստված օրգաններով կինը», - ասել է հիվանդանոցի ներկայացուցիչ տեղի ունեցած մամուլի ասուլիսում: Բժիշկները ընդգծել են, որ իրենք տեղյակ են, որ Եվրոպայում երեխա են ծնել երկու փոխպատվաստված օրգանով կանայք:
Երբ Ալ Անսարին 19 տարեկան է եղել, նրա մոտ արյան գունդ (տրոմբ) է հայտնաբերվել աղիքային զարկերակներում: 2007 թ-ին Մայամիի նույն հիվանդանոցում նա վիրահատվել է, որի արդյունքում նա ստացել է դոնորական լյարդ, ենթաստամոքսային գեղձ, ստամոքս, բարակ և հաստ աղիքներ:
Ինչպես հաղորդել են ամերիկյան ԶԼՄ-ները, 2013 թվականի Փետրվար 26-ին Անսարի կեսարյան հատման շնորհիվ ծնունդ է տվել առողջ աղջնակի: Հղիությունն անցել է փոքր բարդություններով, սակայն բժիշկները համոզված են, որ Ալ Անսարին, որն այժմ 26 տարեկան է, կկարողանա ծննդաբերել շատ անգամներ: Քնած մանկիկը գրկում, նա ասել է, որ ինքը շատ ուրախ է, որ մայր է դարձել, և որ մոտ ապագայում մտադիր է ամուսնու եւ դստեր հետ վերադառնալ հայրենիք: