Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը BBC-ին տված հարցազրույցում նշել է, որ հնարավոր է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ ուղարկվեն զինվորներ:
Ըստ Թոնի Բլերի օդային ռմբակոծությունը կարող է ազդել ծայրահեղական խմբավորման շարժողականությունը, բայց չի հանգեցնի հաղթանակի: Հաղթանակի համար անհրաժեշտ է ունենալ ցամաքային լրացուցիչ ուժեր, որոնք կարելի է կազմել հարակից երկրներից, չնայած որ, այդպիսի հնարավորություններ ավելի շատ ունեն ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան:
Շաբաթ օրը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ ամերիկյան ցամաքային ուժերը չեն օգտագործվի «Իսլամական պետության» դեմ պայքարի համար: