Անժելիկա Վառոմն ու Լեոնիդ Ագուտինը ունիկալ պրոեկտ սկսեցին՝ նրանք բացել են համացանցային ռադիոալիք: Անվանել են իրենց անունների առաջին տառերից՝ ԼԱԱՎ (ЛААВ): Դժվար չի գլխի ընկնելը, որ ռադիոալիքի համահեղինակների երգացանկից են բոլոր երգերը ռադիոյի հնչած:
ԼԱԱՎ ռադիոյի մասին առաջին անգամ հենց Ագուտինն է բարձրաձայնել ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարելով: «Երգում ենք մեր երգերը, երգում ենք ուրիշների երգերը, ուրիշ երգիչներն են երգում մեր երգերը: Ուրիշ աստղերի համար իմ գրած երգերը: Կենդանի համերգներից մասնիկներ, հարցազրույցներ... Կարճ ասած զարգանում ենք»: