«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերնախավը մի քանի ժամ փակ հանդիպում է ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Երբ «Ժողովուրդ»-ը փորձեց այս հարցի պատասխանը ստանալ մի շարք կուսակցականներից, նրանց մի մասն անտեղյակ էր, իսկ տեղյակներն էլ լռեցին: Մեր աղբյուրներից հաջողվեց պարզել, որ ԲՀԿ-ում որոշվել է շարունակել ակտիվությունը տարբեր ուղղություններով, քանի որ վստահ են, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը բավականին թուլացած վիճակում է:
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ ԲՀԿ առաջնորդը մի շարք քաղաքական ուժերի ու գործիչների է սկսել ստվերային կերպով ֆինանսավորել, որպեսզի վճռական պահին նրանք կատարեն Ծառուկյանի հրահանգները: Վերջինս հաստատուն քայլերով նաև ազատամարտիկների տարբեր միություններ է ձևավորում, որը դժվար թե ինչ-որ լավ բանի հանգեցնի:
Ամեն դեպքում, դրանցից մեկի` «Երդվյալ ազատամարտիկների միության» համագումարը ԲՀԿ-ական Ռուբեն Գևորգյանի (Ծաղիկ Ռուբո) ղեկավարությամբ կայացել է շաբաթ օրը` Ծառուկյանին պատկանող «Փարավոն» համալիրում»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի ասյօրվա համարում: