«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանի Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացավ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդական, «Մեթլ Փրինս» ընկերության սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանը: Պարզվում է՝ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում կյանքի հետ անհամատեղելի հիվանդություն՝ քաղցկեղ ունեցող կալանավորին այնքան պահեցին, մինչև մահացավ:
Իհարկե, մանկապղծության մեղադրանքով դատապարտված կալանավորին ազատ արձակելն էլ սիրուն չէր: Ի վերջո, 71-ամյա Սերոբ Տեր-Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011 թվականին անչափահասների նկատմամբ բռնությամբ սեռական հարաբերություններ էր հարկադրել: Եվ նրա մեղքը տեսաերիզներով ապացուցելուց հետո դատարանը մանկապիղծին դատապարտեց 15 տարի ազատազրկման: Կալանավայրում պարզվեց, որ նա քաղցկեղով հիվանդ է։
Ու երբ Պողոսյանը Հրազդան քրեակատարողական հիմնարկում իր պատիժն էր կրում, նրա սեփականությունը տնօրինում էր կինը` Մադլեն Թաշճյանը: Սակայն վերջինս արդեն տևական ժամանակ է, ինչ անհետացել է Հայաստանից և ոչ ոք տեղյակ չէ, թե որտեղ է նա գտնվում: Հաշվի առնելով ստեղծված պատկերը, որ նրա կինն անհետացել է, իսկ ամուսիններն էլ ժառանգներ չունեն, ուստի անհասկանալի է մնում, թե ինչ ճակատագիր է սպասվում Սերոբ Տեր Պողոսյանի ահռելի ունեցվածքին:
Առավել հետաքրքիր է՝ արդյո՞ք Մադլեն Թաշճյանը կհայտնվի Հայաստանում և կմասնակցի ամուսնու հուղարկավորությանը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: