Գերմանիայի Բունդեսթագի (խորհրդարան) անդամը հայտնվել է Ադրբեջանի «սև վուցակում»: Սա հայտնել է ԱՊԱ գործակալությանը Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի պաշտոնակատար Հիքմեթ Գաջիևը:
Բունդեսթագի անդամ, Քրիստոնեա- դեմոկրատական կուսակցության պատգամավոր Մոնֆրենդ Գրունդը վերջերս առանց Բաքվի թույլտվության այց է կատարել Լեռնային Ղարաբաղ և հանդիպել Լեռնային Ղարաբաղի իշխանության ներկայացուցիչների հետ, «անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել ադրբեջանական օրենքներին և միջազգային իրավական նորմերին»: