«Ներկայումս ՆԱՏՕ-ի պատվախնդրությունը կայանում է դաշինքի հետ համագործակցող երկրներում բարեփոխումներ իրականացնելու ծրագրերին նպաստելու մեջ»,- սեպտեմբերի 23-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ն.Գ. տիկին Քեթրին Ջեյն Լիչը:

Հայաստաի և ՆԱՏՕ-յի համագործակցության խորության համար դեսպանը հետևյալ կերպ արձագանքեց. «Հայաստանի և ՆԱՏՕ-յի գործընկերային հարաբերություններում համագործակցող կողմն ինքն է թելադրում իր ցանկություններն ու գործողությունների ծրագրերը, այդ դեպքում ՆԱՏՕ-ն միայն փոխգործակցողի դերում է հանդես գալիս: Այս համատեքստում Հայաստանը ռազմավարական անվտանգության տեսակետից ՆԱՏՕ-ի հետ համագործակցող երկրի ցայտուն օրինակ է, և շարունակում է առավել լայն հնարավորություններ փնտրել՝ Դաշինքի խաղարարար աշխատանքներին աջակցելու նպատակով»: 

ԼՂՀ-ի հետ հակամարտության իր կարծիքն ներկայացրեց դեսպանը. «Չգիտեմ Չերչիլն է ասել, թե ոչ, բայց նման արտահայտություն կա, որ խաղաղություն են փնտրում ոչ թե ընկերների, այլ՝ թշնամիների հետ։ Իմ կարծիքով՝ շատ կարևոր է ժողովուրդներին պատրաստել այդ խաղաղությանը, ինչը, այո, ներառում է խոսակցություն շատ ցավոտ փոխզիջումների մասին, բայց դրանից խուսափել հնարավոր չէ»: