Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը կալանավորել է 26 իսամիստների, որոնք մասնակցել են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման մարտերին Սիրիայում, Իրաքում, Պակիստանում և Իրանում, հայտնում է BBC-ն:
Նախարարության հաղորդման համաձայն կալանավորվածներին սպառնում է մինչև 20 տարի ազատազրկում: Մի քանիսի հարազատները մեղադրվում են ծայրահեղականների հետ դավադրության մեջ:
Փորձագետների գնահատականով «Իսլամական պետության» անդամների միայն 2000-ը եվրոպացի են: