«Հրապարակ» թերթը գրում է.
«Թվում է` Տիգրան Սարգսյանը պետք է ամեն ինչ աներ Հովիկ Աբրահամյանի կառավարության ձախողման համար, որ իր տակը փորողի ժամկետը կրճատվեր, սակայն, մեր տեղեկություններով, նախկին վարչապետն ԱՄՆ-ում աշխատում է Սպիտակ տան և միջազգային ֆինանսական կառույցների հետ, ինչը դեսպանի պարտականությունների շրջանակից դուրս է:
Թերևս դեր է խաղում այն, որ նա այս կառույցների հետ աշխատում է արդեն շուրջ 23 տարի. 90-ականներին` որպես ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ, 10 տարի` որպես ՀՀ ԿԲ նախագահ, և 6 տարի` որպես ՀՀ վարչապետ: Չի բացառվում, որ նախկին պաշտոնին վերադառնալու հույսեր է փայփայում»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: