«Հայկական ժամանակ» թերթը գրում է. 

«Արտերկրում հավատարմագրված հյուպատոսական ծառայողները մասնավոր զրույցներում խոստովանում են, որ իրենց գործունեության մի զգալի մասը նվիրված է Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու դիմումներ ընդունելուն: Նման բան վերջին շրջանում տարածված է հատկապես Ռուսաստանում, որտեղ էականորեն հեշտացված է քաղաքացիություն ստանալու կարգը:

Այս երևույթը նկատելի է հենց Հայաստանում, որտեղ հազարավոր, եթե ոչ ավելի, մարդիկ են ապրում Ռուսաստանի Դաշնության անձնագրերով: Այդ մարդիկ ազգությամբ հայ են, ծնվել և մեծացել են այստեղ, հաճախ ապրում են այստեղ, բայց Ռուսաստանի քաղաքացի են: Ի՞նչն է նրանց մղում գնալ նման քայլի. թոշակառուները սա անում են անհամեմատ ավելի բարձր թոշակ ստանալու համար: Զինված ուժերի, ոստիկանության, հատուկ ծառայությունների վետերանները` ավելի լայն արտոնություններից օգտվելու համար: Մյուսները, ովքեր խոպան են գնում կամ բիզնես ունեն Ռուսաստանում, ավելի հանգիստ պայմաններում իրենց գործունեությունը ծավալելու համար»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: