ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքի ներկայացուցիչներին հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ:
Ստորև ներկայացված է նախագահի շնորհավորական ուղերձը.
«Հայաստանի հրեական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ:
Մաղթում եմ ձեզ տոնական բարձր տրամադրություն: Թող գալիք տարին Հայաստանի մեր հրեա հայրենակիցների և ողջ հրեա ժողովրդի համար լինի խաղաղության, արարման ու լիության տարի: Թող շարունակեն զարգանալ դարերի և հազարամյակների պատմություն ունեցող հայ և հրեա ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը»: