ՀՀ-ում Ռուսաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն կարելի է ասել սպառնելիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին: Նա հայտարարել է, որ հայերի և Հայաստանի ապագահ կհայտնվի հարցականի տակ, եթե իհարկե Հայաստանը վերջիվերջո չընտրի ԵՏՄ-ին:
Կովալենկոն նման հայտարարություններով հանդես է եկել Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ:
«Ցանկացած դեպքում Հայաստանը պետք է կատարի իր ընտրությունը, որովհետև որպեսզի զարգանա Հայաստանի նման փոքր պետության տնտեսությունը, կյանքը, այն պետք է ինտեգրվի, այն պետք է անդամակցի ինտեգրացիոն ինչ-որ կազմավորումների»,- ասել է նա:
Մանրամասները՝ azatutyun.am-ի տեսանյութում: