Շարունակվում է բողոքը հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի դեմ: Կառավարության շենքի դիմաց այսօր՝ սեպտեմբերի 25-ին, հավաքվել են տարբեր տոնավաճառներում առևտուր իրականացնող մարդիկ:
Ըստ օրենքի՝ տոնավաճառի աշխատակիցները պետք է իրենց ապրանքաշրջանառության մասին համապատասխան փաստաթղթեր ներկայացնեն հարկային մարմին: Փաստաթղերը առաջին անգամ չներկայացնելու հետո նախատեսվում է տուգանք, երկրորդ անգամ՝ տուգանք և այսպես շարունակ:
Ցուցարարների պահանջը մեկն է՝ արդարացի վերաբերմունք ժողովրդի նկատմամբ:
Տեսանյութը՝ 1in.am-ի: