Բաքուն վերադարձրել է ՀՀ քաղաքացի Սարգիս Անանյանին, որը Ադրբեջանում էր գտնվում օգոստոսի 26-ից: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ռազմագերիների հարցով պետական հանձնաժողովը:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ «Ադրբեջանը հարգանքով է վերաբերվում միջազգային հումանիտար իրավունքներին» և այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ՀՀ քաղաքացին վերադարձնում է հայրենիք:
Փոխանակման գործընթացը տեղի է ունեցել Հայաստանի հետ սահմանային հատվածում գտնվող Բալա Ջաֆարլի գյուղում: Այն իրականացվել է առանց խախտումների և ռազմագերիների հարցով պետական հանձնաժողովի, ԿԽՄԿ և ՊՆ ներկայացուցիչների մասնակցությամբ: