Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աշխատանքային այցով մեկնել էր ԱՄՆ և մասնակցել Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին և հանդես եկել ելույթով:
Էրդողանի ելույթի ժամանակ նիստերի դահլիճը գրեթե դատարկվել է: Այս փաստի վրա են շեշտը դրել թուրքական լրատվամիջոցները՝ Cumhuriyet, Haberler, Sondakika: «Սա ան դեպքում, երբ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ելույթի ժամանակ դահլիճում նստելու տեղ չկար»,- նշել է «Cumhuriyet»-ը:
Այս ծայրահեղ պատկերները լայն քննարկման թեմա է դարձել սոցցանցերում. թուրք օգտատերեր հրապարակել են դահլիճի նկարները, որոնք ցույց են տալիս դահլիճի դատարկությունն Էրդողանի ելույթի ժամանակ և լեփ-լեցուն լինելը Օբամայի ելույթի ժամանակ: