Հայաստանի հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը բացատրել է, թե ինչու չի մասնակցել Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 22-րդ տուրի «Վոլգայի» հետ մրցավեճին:

- Մրսածության պատճառով ջերմում էի և 6 օր չմասնակցեցի մարզումների: Վաղվանից կմիանամ ընդհանուր խմբին՝ նախապատրաստվելու հաջորդ տուրի՝ մարտի 19-ին կայանալիք հանդիպմանը։

Իսկ մարտի 20-ին կմիանամ Հայաստանի հավաքականին և կսկսեմ նախապատրաստվել չեխերի հետ խաղին,- 26-ամյա հարձակվողի խոսքերն է մեջբերում armsport.am-ը: