Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը՝ ԼՂՀ Ազգային ժողովի
նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ սեպտեմբերի 25-ին մասնակցել է
Աբխազիայի Հանրապետության նորընտիր նախագահ Ռաուլ Խաջիմբայի
երդմնակալության արարողությանը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը: 

Արարողությունը տեղի է ունեցել Աբխազիայի Հանրապետության կառավարության
նիստերի դահլիճում՝ տարբեր պետությունների պատվիրակությունների
մասնակցությամբ: ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընթերցել է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ նորընտիր
նախագահ Ռաուլ Խաջիմբայի պաշտոնավարման մեկնարկի հետ կապված շնորհավորական
ուղերձը:

Երդմնակալության պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Աբխազիայի
Հանրապետության նախագահի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
պատվիրակության հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ
հարաբերությունների հարցերը: Կողմերն ընդգծել են փոխշահավետ
համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման անհրաժեշությունը:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխարտգործնախարար Ֆելիքս Խաչատրյանը,
Աբխազիայի խորհրդարանի փոխնախագահ Վաղարշակ Քոսյանը և պատգամավոր Լևոն
Գալստյանը: