Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Վահրամ Շահինյանի գլխավորությամբ, հայտնում է ԼՂՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Քննարկվել են Արցախի և Հայաստանի համապատասխան կառույցների միջև փոխգործակցությանն առընչվող հարցեր: Երկուստեք նշվել է համագործակցության պահանջված լինելը եւ այն խորացնելու պատրաստակամությունը: