ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ՀՀ նախագահի ելույթում կարևոր մի նրբություն կար: Սերժ Սարգսյանը հրապարավ ասեց, որ Հայոց ցեղասպանությունը կատարվել է Օսմանյան կայսրությունից դուրս. 

«Նախագահը չասաց, թե Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում է եղել, դա ճիշտ է, քանի որ այն տեղի է ունեցել նաև Օսմանյան կայսրության սահմաններից դուրս»,- հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

Հարցին, թե ճիշտ էր արդյոք, որ Նախագահը, ըստ էության, բարձրացրեց հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելու հարցը՝ քաղաքագետը պատասխանեց. «Ճիշտ շեշտադրումներով էր: Մի քիչ էլ շուտ պետք է արվեին այդ հայտարարությունները, գնդակը երկար ժամանակ Թուրքիայի դաշտում էր, չի խաղում ընկերը ու անիմաստ էր դա: Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ֆոնին սա շատ ճիշտ քայլ էր»,- ասաց Ալեքսանդր Մանասյանը: