«Հրապարակ» թերթը գրում է.
«Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն օրեր առաջ տեղի ունեցած ասուլիսում, աչքը թերթից չկտրելով, ընթերցում էր բացահայտված սպանությունների վիճակագրությունը՝ շրջանցելով չբացահայտվող հանցագործությունները։
Հունիսի 2-ից մինչ օրս չեն կարողանում հայտնաբերել Կարապետյանի տեղակալ Վալերի Օսիպյանի եղբորորդուն, ով կասկածվում է Նուբարաշենում 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին դանակահարելու մեջ։
Երեկվա դրությամբ դեռ նորություն չկար։ Տպավորություն է ստեղծվում, որ ձգձգելով նպատակ ունեն պարտակել հանցագործությունը։
Իսկ օրեր առաջ Կարապետյանն արդեն փորձեց արդարացնել՝ նշելով, թե «ցանկացած ոստիկան էլ կարող է մերձավորներ ունենալ, որոնք կարող են կատարել հանցագործություններ»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: