«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը «ՀԺ»-ին տված հարցազրույցի ընթացքում ասել է, որ սահմանադրական հանրաքվեն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա 2016-ի գարնանը:

«Մասնագիտական հանձնաժողովն իր ժամկետների մեջ կավարտի աշխատանքը, և եթե ամեն ինչ օրինաչափորեն շարժվի, հանրաքվեն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա 2016 թվականի գարնանը»,- ասել է Գևորգ Դանիելյանը:

Նա անդրադարձել է նաև սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագծի վերաբերյալ օրերս Վենետիկի հանձնաժողովի արած նկատառումներին և պատասխանել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ մի շարք հարցերի»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: