««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը վերջերս աշխատանքից ազատել է շուրջ 11 աշխատակցի։ Պատճառն այն է եղել, որ աշխատակիցները չեն կարողացել ապահովել համայնքային բյուջեի մուտքերը։
Տեղեկացանք նաև, որ Սադոյանի գործելաոճից սկսել են դժգոհել նաև Երևանի քաղաքապետարանում, քանի որ նա ոչ միայն չի կարողանում բյուջեի մուտքերն ավելացնել, այլև քաղաքացիների բողոքները Կենտրոն թաղամասից սկսել են շատանալ։
Թեև չի բացառվում, որ այս դժգոհությունն այլ պատճառ ունի. ինչպես հայտնի է, Սադոյանի վրա Տարոն Մարգարյանն իրականում ազդեցություն չունի, քանի որ նա ՏԿ նախարար Գագիկ Բեգլարյանի սանիկն է»,- գրում է թերթը:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: