Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտի օրվան նվիրված տոնական միջոցառումներին:
Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ մայրաքաղաքի օրվան նվիրված տոնակատարությունները դարձել են ավանդական, ինչը չափազանց կարևոր է քաղաքական, մշակութային և գիտակրթական առումներով, հայտնում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը:
Միջոցառումներին ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք: