Հայաստանի Սահմանադրական դատարանը մերժելեց նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի հայցերը եւ անփոփոխ է թողել Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը:

Դատարանը ուժի մեջ թողեց փետրվարի 25-ի ԿԸՀ որոշումը, այսպիսով Սերժ Սարգսյանին ճանաչելով նախագահ։Հիշեցնենք, որ հայցերի քննարկումը սկսվել էր մարտի 11-ին եւ տեւել 3 օր: Րաֆֆի Հովհաննիսյանի շահերը ՍԴ-ում ներկայացնում են փաստաբան Կարեն Մեժլումյանը եւ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Իսկ Անդրիաս Ղուկասյանն ինքն է ներկայացնում իր հայցադիմումը: