Սեպտեմբերի 28-ին, ժամը 03.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում` գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 49 OL 999 պ/հ ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի 17 LO 793 պ/հ ավտոմեքենային:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է «Մալաթիա» ԲԿ, այնուհետև «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղի ուժերով տեղափոխվել են հիվանդանոց:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը: